Արդշինբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է «Ակնթարթային» վարկեր նվազեցված տոկոսադրույքներով և առավել հարմար պայմաններով: Համաձայն բարելավված պայմանների՝ ՀՀ դրամով տրամադրվող վարկերը հասանելի են 21,5%-ով, իսկ ԱՄՆ դոլարով գյուղատնտեսական նպատակով վարկերը՝ 19,5%-ով:
Վարկերը տրամադրվում են 120 ամիս մարման ժամկետով, առավելագույնը 1,1 մլն ՀՀ դրամի կամ համարժեք ԱՄՆ դոլարի գումարի չափով: ՀՀ դրամով վարկը տրամադրվում է ցանկացած նպատակի համար, իսկ ԱՄՆ դոլարով վարկերը գյուղատնտեսական նշանակության են: Վարկերը տրամադրվում են առանց որևէ ապահովման միջոցի և գրավի:
Վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ: Ընդ որում, այս վարկերն այսուհետ տրամադրվելու են Visa Electron ակնթարթային տրամադրման չիպային քարտերով, որը հաճախորդը ստանում է անմիջապես:
«Ակնթարթային» վարկերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով https://goo.gl/dmqYRqկամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին: