Արդշինբանկը հայտարարում է Visa Instant Issue ակնթարթային տրամադրման չիպային քարտերի թողարկման մասին: Այսուհետ Արդշինբանկի հաճախորդներն ունեն բացառիկ հնարավորություն ձեռք բերել վճարային քարտ անմիջապես Բանկ դիմելու պահին` հաշված րոպեների ընթացքում:

Instant Issue քարտը տրամադրվում է առավելագույնը 10 րոպեի ընթացքում, ունի անվտանգության առավելագույն մակարդակ: Քարտից գործարքները հնարավոր է իրականացնել միայն PIN կոդի կիրառմամբ, իսկ առցանց վճարումների համար նախատեսված է 3D Secure համակարգ, ինչն առավել ապահով է դարձնում առցանց գնումները: