2023 թ.-ի դեկտեմբերի 25-ից գալիք տարվա հունվարի 30-ը ոսկու գրավով վարկառուները կարող են մասնակցել Արդշինբանկի խաղարկությանը և շահել 100 նվերներից մեկը. թեյնիկ, տոստեր, բլենդեր, հարիչ, արդուկ, վարսահարդարիչ՝ ուղիղ 100 նվեր մեր 100 հաճախորդների համար:

Խաղարկությանը մասնակցում են վարկառուների վարկային պայմանագրերի սերիական համարները: Հաղթողները կընտրվեն  օնլայն ծրագրի միջոցով պատահականության սկզբունքով: Խաղարկության ամփոփումը կկայանա հունվարի 31-ին Արդշինբանկի ֆեյսբուքյան էջում օնլայն միացման ժամանակ:  

Բոլոր 100 հաղթողների հետ մենք կապ կհաստատենք ակցիայի ավարտից հետո 10 օրվա ընթացքում:

Շահումները կուղարկվեն մասնաճյուղեր մինչև փետրվարի 29-ը:

Ակցիային մասնակցում են Արդշինբանկի բոլոր մասնաճյուղերը բացառությամբ՝ Զվարթնոց, Կասկադ, Հատիս, Բյուզանդ, Նալբանդյան, Վարդանանց և Գլխամաս մասնաճյուղերի:

Հաճախորդը կարող է մասնակցել խաղարկությանը մեկ անգամ:

Արդշինբանկում ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով՝ սպառողական և գյուղատնտեսական նպատակների համար մինչև 600 % վարկ/գրավ հարաբերակցությամբ, 3-60 ամիս մարման ժամկետով:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ՝ https://bit.ly/2zuGZ3B :