Օգոստոսի 19-ին Արդշինբանկը անցկացրեց թիմի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված կորպորատիվ միջոցառում Սևանա լճի ափին: Միջոցառմանը ներկա էին Բանկի «Կամո», «Սևան», «Մարտունի», «Հրազդան», «Հրազդան 2», «Կոտայք», «Չարենցավան», «Նաիրի» և «Աբովյան» մասնաճյուղերի, ինչպես նաև Բանկի գլխամասային գրասենյակի ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները:

Արդշինբանկի Վարչության անդամ, Գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը ներկաներին ծանոթացրեց աշխատանքի վարձատրության և խրախուսման նոր համակարգին: Նա մասնավորապես նշեց, որ գրագետ կառուցված և արդյունավետ գործող համակարգը թույլ է տալիս նույնականացնել աշխատակցի և կազմակերպության նպատակները, ինչը կազմակերպության հաջողության հիմնական գրավականներից է:

Ինչպես նշեց միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Կոտայք-Գեղարքունիք տարածաշրջանի ղեկավար Նորայր Բաբայանը, միջոցառումները, որոնք անցկացվում են հանգիստ-ուսուցում ֆորմատով, շատ արդյունավետ են և հնարավորություն են տալիս ուրախ ժամանցը համադրել ղեկավարության հետ ոչ ֆորմալ շփման հետ: 

«Այսօր բանկն ունի մեծ թիմ՝ մոտ 1200 մարդ, յուրաքանչյուրն անհատականություն է՝ իր բնավորությամբ և հետաքրքրություններով: Մեր խնդիր էր թիմային խաղերի և առաջադրանքների միջոցով հնարավորություն տալ մասնակիցներին ավելի լավ ճանաչել միմյանց, ձեռքբերել թիմային աշխատանքի հմտություններ, ցուցաբերել ստեղծագործական և կազմակերպչական ունակությունները», - նշեց Արևիկ Դավթյանը: Յուրաքանչյուր թիմին հանձնարարվեց սահմանափակ նյութերից կառուցել աշտարակ, որը կառանձնանար իր բարձրությամբ, կայունությունյամբ և յուրօրինակ դիզայնով: Մեկ այլ առաջադրանքի մասնակիցները՝ խմբերով աշխատելով առանձնացված հատվածների վրա, պետք է նկարեին մեկ ամբողջական նկար, որը կխորհրդանշեր թիմի միասնականությունը:

Ամփոփելով արդյուքները կարող ենք վստահաբար նշել, որ միջոցառումը լավագույն կերպով արտացոլեց Բանկի կարգախոսը. «Մենք ուժեղ ենք միասին»: