Հունիսի 8-ից օգոստոսի 8-ը Արդշինբանկն իրականացրեց ակցիա՝ նվիրելով ուղևորություն դեպի Թունիս և բազմաթիվ այլ նվերներ Mastercard քարտապաններին։
Արդշինբանկի Mastercard քարտապանները ակցիայի ընթացքում պետք է կատարեին նվազագույնը 10 000 դրամի գնումներ Apple Pay կամ Google Pay վճարային համակարգերով, կուտակեին միավորներ և ընտրեին նվեր՝ Բանկի կողմից առաջարկվող ցանկից։
Այսօր արդեն կարող ենք ամփոփել ակցիան. մենք ունեցանք 96 հաղթող, այդ թվում՝ շահող քարտապան, որ վերցրեց ուղևորություն Թունիս երկու անձի համար:
Օրեր առաջ Արդշինբանկի գլխամասային գրասենյակում կազմակերպվել էր ընդունելություն և հրավիրվել էին բոլոր շահող քարտապանները, հանձնվեցին նվերներ, տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում, որի ժամանակ մե քարտապանները ստացան Արդշինբանկի ծառայությունների մասին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Հարգելի քարտապաններ, շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:









