Արդշինբանկ ՓԲԸ արժանացել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ "Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում" մրցանակին:
 |
Մրցանակը փետրվարի 20-ին կայացած հանդիսավոր արարողության ընթացքում Արդշինբանկի Գլխավոր գանձապետ Մովսես Էլոյանին է հանձնել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը: Այս մրցանակաբաշխությունն ամենամյա է: 2014թ.-ի արդյունքներով բորսայի անդամ ընկերությունների համար սահմանված են եղել մրցանակներ հետևյալ անվանակարգերում` "Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում", "Բորսայի լավագույն անդամ` վարկային ռեսուրսների շուկայում", "Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում", "Բորսայի լավագույն անդամ` արտարժույթի շուկայում", "Բորսայի լավագույն անդամ` ռեպո և սվոպ գործառնությունների շուկայում", "Բորսայի լավագույն անդամ 2014": Նշենք, որ Արդշինբանկն առաջադրված է եղել սահմանված անվանակարգերից չորսում:
«Արդշինբանկ» ՓԲԸ, որպես 2014թ.-ի արդյունքներով պետական պարտատոմսերի շուկայում լավագույն անդամ, արժանացել է նաև խրախուսական մրցանակի, որը ենթադրում է Բանկի որևէ առևտրի մասնակցի համար այցելության կազմակերպում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ կազմում գործող որևէ բորսայի գրասենյակ կամ որևէ միջազգային կոնֆերանսի: |
Նշենք, որ Արդշինբանկը նախկինում ևս ստացել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայի «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» մրցանակը: Բանկը իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում: