Արդշինբանկը մեկնարկել է MONEYTUN դրամական փոխանցումների համակարգի սպասարկումը Բանկի 56 սպասարկման կետերում:
MONEYTUN դրամական փոխանցման համակարգի միջոցով Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան առավել մրցունակ սակագներով իրականացնել փոխանցումներ դեպի ԱՄՆ և դրամական միջոցներ ստանալ ԱՄՆ-ից` հաշված րոպեների ընթացքում:
Գործող ակցիայի շրջանակներում Բանկում սպասարկվող Ria, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, ConversTransfer, Бэст և արդեն Moneytun համակարգերից ցանկացածի միջոցով փոխանցում ուղարկող կամ ստացող հաճախորդները նաև հնարավորություն ունեն ստանալ դրամական պարգևներ:
Արդշինբանկի մասնաճյուղերի հասցեներին ծանոթացեք այստեղ: