Արդշինբանկը շարունակում է ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկել խնդրահարույց վարկային պարտավորությունների վերակառուցման և վերաֆինանսավորման գործիքներ: Մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը Բանկը կընդունի գրավով չապահովված խնդրահարույց մանրածախ վարկերի և վարկային գծերի գծով կուտակված տույժերի/տուգանքների ներման դիմում-հայտեր՝ Արդշինբանկում գործող պայմաններին համաձայն:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 7-ին Արդշինբանկը հանդես էր եկել ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի դասակարգված վարկերի գծով պարտավորությունների ներման վերաբերյալ հայտարարությամբ՝ միաժամանակ առաջարկելով վարկերի վերակառուցման և վերաֆինանսավորման պայմաններ:
Գրավով չապահոված վարկերի վերաֆինանսավորման և ներման պայմանները հրապարակված են Արդշինբանկի պաշտոնական կայքէջում հետևյալ հղումով՝ https://bit.ly/2mcDLbS: