Մշտապես փորձելով ապահովել սպասարկման առավել հարմարավետ պայմաններ իր հաճախորդների համար՝ Արդշինբանկը սկսում է նոր համագործակցություն Ֆասթ Շիֆթ ընկերության հետ։ Այսուհետ Արդշինբանկի հաճախորդները կարող են Ֆասթ Շիֆթի շուրջ 300 տերմինալների, ինտերնետ կայքի և բջջային հավելվածի միջոցով իրականացնել հետևյալ գործարքները՝

  • Հաշիվների համալրում
  • Քարտերի համալրում
  • Վարկերի մարում
  • Ավանդների համալրում

Ինչպես նշում է Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման վարչության համակարգող Տիգրան Շահինյանը. Արդշինբանկը համագործակցում է ԹելՍել, ԻզիՓեյ, Իդրամ, Յուփեյ, ՄոբիԴրամ, այսօր արդեն Ֆասթ Շիֆթ վճարային համակարգի հետ՝ հնարավորություն ընձեռելով Արդշինբանկի հաճախորդներին իրականացնել գործարքներ իրենց համար առավել հարմար եղանակով: Մեր նպատակն է շարունակաբար բարելավել սպասարկման որակը, մեր հաճախորդների համար հասանելի դարձնելով մեր ծառայությունները անգամ ամենահեռավոր քաղաքներում:

Հիշեցնենք, որ վերոնշյալ և մի շարք այլ գործարքներ կարող եք իրականացնել նաև Արդշինբանկ Մոբայլ հավելվածով, առանց բանկ այցելելու, 24/7 ռեժիմով: