Արդշինբանկը տեղեկացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության KFW բանկի հետ պայմանագրի կնքման մասին, որի համաձայն բանկն իրականացնում է իրավաբանական անձանց վարկավորում` էներգաարդյունավետությանն ուղղված ներդրումներ իրականացնելու համար:
Տարեկան 12%-14% տոկոսադրույքով, մինչև 5 տարի ժամկետով տրամադրվող վարկերը կարող են ծառայել էներգախնայող սարքավորումների ձեռքբերմանը, արտադրական, գրասենյակային կամ առևտրային տարածքների ջերմամեկուսացմանը և էներգախնայող լուսավորության տեղադրմանը, ջեռուցման համակարգերի բարելավմանը և էներգաարդյունավետության հետ կապված այլ հիմնական միջոցների ձեռքբերմանը:
Վարկավորման պայմանների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: