Արդշինբանկը տեղեկացնում է նոր` MasterCard Debit վճարային քարտի ներդրման մասին, որի միջոցով Բանկի հաճախորդներին մի շարք լրացուցիչ հնարավորություններ և բացառիկ արտոնություններ են տրամադրվելու, մասնավորապես`

1.      Դրամական միջոցների անվճար կանխիկացում բանկոմատներից աշխարհի բոլոր երկրներում,    

2.      Վճարային քարտի անվճար սպասարկում,

3.      Քարտին փոխանցված գումարների (այդ թվում աշխատավարձի, փոխանցումների և ավանդի տոկոսների) դիմաց դրամական պարգևատրման տրամադրում,

4.      Արագ փոխանցման համակարգերով դրամական միջոցների ստացում առանց Բանկ այցելելու,

5.      Արագ փոխանցման համակարգերով ստացված դրամական միջոցների փոխարկման անհրաժեշտության դեպքում` արտոնյալ փոխարժեքի կիրառում:

Բոլոր արտոնությունները տրամադրվում են վճարային քարտերի պայմաններով և կանոններով սահմանված կարգով և դեպքերում:

Առաջարկվող Mastercard Debit քարտի բացառիկ արտոնություններին զուգահեռ, քարտը կարող է հանդիսանալ շահավետ և նախընտրելի վճարային գործիք առօրյա գնումների և առցանց վճարումներ համար, ինչպես նաև օգտագործվել որպես աշխատավարձային քարտ:

MasterCard Debit վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանների մանրամասներին ծանոթանալու համար այցելեք` այստեղ