Փետրվարի 28-ին Գավառ և Սևան քաղաքներում տեղի ունեցավ Արդշինբանկի տարածքային մասնաճյուղերի վերանորոգված և ժամանակակից գրասենյակների հանդիսավոր բացումը, որին ներկա էին նաև Գեղարքունիքի մարզի ղեկավար անձիք:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը շնորհավորեց բոլորին և շնորհակալություն հայտնեց Արդշինբանկին կատարված աշխատանքների համար՝ համոզված լինելով, որ հարմարավետ և ժամանակակից պայմաններն, ինչպես նաև մասնագիտացված անձնակազմն էլ ավելի կբարելավեն սպասարկման որակը:

Արդշինբանկի վերաբացված տարածաշրջանային մասնաճյուղերում կտրամադրվեն բանկի կողմից մատուցվող ծառայությունների ողջ շրջանակը, և հաճախորդները կարող են դիմել գրասենյակներ ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով:

 «Մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույնն է ՀՀ բանկային համակարգում և զարգացածներից մեկը, որը մեզ հնարավորություն է տալիս առավելագույնս մոտ լինել մեր հաճախորդներին, իսկ մասնաճյուղերում ապահովել առավելագույն հարմարավետություն և բարձրակարգ սպասարկում: Բանկի համար չափազանց կարևոր է մարզերի հետ համագործակցությունը, և մենք համոզված ենք, որ մեր բազմամյա փորձը, ֆինանսական և տեխնիկական հնարավորություններն ոչ միայն կնպաստեն տարածաշրջանային բիզնեսի զարգացմանը, այլ թույլ կտան լինել առավելագույն օգտակար յուրաքանչյուր հաճախորդի համար»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը` շնորհակալություն հայտնելով մարզի ղեկավարությանը և հաճախորդներին ու հավաստիացնելով, որ բանկը կշարունակի մշտապես ուշադրության կենտրոնում պահել և բարելավել սպասարկման որակը մարզերում: