Արդշինբանկն առաջարկել է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՓՄՁ-ներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին, ավելի շահավետ պայմաններով երկարաժամկետ վարկավորման հնարավորություն։
Վարկերը տրամադրվում են հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման, կրեդիտորական պարտքերի մարման, այդ թվում այլ ֆինանսական հաստատություններում կամ հենց Արդշինբանկում առկա վարկերի վերաֆինանսավորման, ինչպես նաև բիզնեսի զարգացման համար:
Բանկն առաջարկում է երկարաժամկետ վարկեր մինչև 15 տարի ժամկետով՝ մինչև 50 մլն ՀՀ դրամ, 100,000 ԱՄՆ դոլար կամ եվրո առավելագույն արժեքի չափով: Միաժամանակ վարկառուներին տրվում է մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետ մայր գումարի մարման համար, և հաշվի առնելով բիզնեսի սեզոնայնությունը՝ բանկը կմշակի մայր գումարի մարման անհատական ժամանակացույց։
«Վարկ տրամադրելու որոշումը կայացվում է շատ արագ՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացի այդ, որոշումը կայացվում է վարկառուի բիզնեսի պարզեցված վերլուծությամբ, ինչը զգալիորեն կրճատում է վարկի տրամադրման ժամանակը և հեշտացնում է դրա տրամադրման կարգը»,- հայտնում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։
«Պարզ» վարկի առցանց հայտ կարելի է ներկայացնել՝ անցնելով հետևյալ
հղմամբ, վարկի տրամադրման պայմանների մասին առավել մանրամասն կարդացեք
այստեղ :