mba12 2015թ. հունվարի 20-ին ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ հրապարակեց Բանկի տարեկան գործունեության նախնական արդյունքները՝ շարունակելով կայուն աճ արձանագրել:
Տարվա արդյունքներով բոլոր հիմնական ցուցանիշներով Բանկն ամրապնդեց իր դիրքերը բանկային համակարգի առաջատար եռյակում: 2014թ. արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 4,2 մլրդ. ՀՀ դրամ:
2014 թվականի վերջի դրությամբ այլ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2013 թվականի հետ հետևյալն է.

Ցուցանիշ Բացարձակ մեծություն
31/12/14թ դրությամբ
(մլրդ ՀՀ դրամ)
Բացարձակ մեծության աճը
(մլրդ ՀՀ դրամ)
Աճը % հարաբերակցությամբ
Ակտիվներ 369.1 99.8 37.0%
Վարկային պորտֆել 220.1 47.9 27.8%
Հաճախորդներից ներգրավված միջոցներ 182.8 23.7 14.9%
Սեփական կապիտալ 47.4 3.3 7.4%

Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Բանկին հաջողվեց ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ հետևյալ ֆինանսական կազմակերպություններից`

Գործընկեր ֆինանսական կառույց Ներգրավման ծավալ (մլն $)
CITI սինդիկատ 18.0
J.P. Morgan 75.0
BSTDB 10.0
EDB 10.0

Տարեվերջի դրությամբ Բանկի մշտական ակտիվ հաճախորդների թիվը աճել է 1.7% (շուրջ 225 հազ. հաճախորդ):



«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ: