Արդշինբանկը հրապարակել է 2015թ-ի` KPMG աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունները՝ արձանագրելով կայուն աճ:
Տարեկան արդյունքներով Բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավեց դիրքերն առաջատար եռյակում՝ զբաղեցնելով 2-րդ տեղը ընդհանուր ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, հաճախորդներից ներգրաված միջոցների մեծություններով:
2015 թվականի արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 2,005 մլն ՀՀ դրամ:
2015 թվականի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2014 թվականի տարեվերջի հետ հետևյալն է.
|
Ցուցանիշ |
Բացարձակ մեծություն |
Բացարձակ մեծության աճը |
Աճը %-ային հարաբերակցությամբ |
|
Ակտիվներ |
400.4 |
34.0 |
9.3% |
|
Վարկային պորտֆել |
274.5 |
54.6 |
24.8% |
|
Հաճախորդներից ներգրավված միջոցներ |
204.1 |
21.3 |
11.6% |
|
Սեփական կապիտալ |
48.4 |
1.3 |
2.7% |
Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Բանկին հաջողվեց ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ հետևյալ ֆինանսական կազմակերպություններից`
|
Գործընկեր ֆինանսական կառույց |
Ներգրավման ծավալ (մլն $) |
|
J.P. Morgan |
41.0 |
|
OFID |
10.0 |