Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Նախագահ Բակո Սահակյանը Արդշինբանկի Խորհրդի Նախագահ Կարեն Սաֆարյանին պարգևատրել է շքանշանով:  Պետական պարգևը շնորհվել է Արցախի հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Իր շնորհակալական խոսքում Կարեն Սաֆարյանը նշել է, որ աջակցությունը և համագործակցությունն այսուհետ նույնպես կրելու են շարունակական բնույթ: