Հայաստանի բանկերի միության խորհրդի հերթական նիստում ՀԲՄ խորհրդի նոր նախագահ է ընտրվել «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը:
Արտակ Անանյանը ստանձնել է Հայաստանի բանկերի միության նախագահի իր պարտականությունները մեկ տարի ժամկետով՝ համաձայն ՀԲՄ կանոնադրության: Արտակ Անանյանը փորձառու ֆինանսիստ ու բանկիր է, ով ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ Հայաստանի ֆինանսական համակարգում: