Համաձայն ակցիայի պայմանների՝ հուլիսի 7-ից օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում Արդշինբանկում անհրաժեշտ էր բացել Mastercard դեբետային քարտ և մինչև օգոստոսի 31-ը այդ քարտով կատարել նվազագույնը 110 000 դրամի անկանխիկ վճարում:

Ակցիայի շրջանակներում խաղարկվում էր 30 մրցանակ, իսկ մասնակցել կարող էին 18 տարեկանից բարձր ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձինք։

Ակցիային մասնակցել են բազմահազար հաճախորդներ, որոնցից առաջին 30 հաղթողները կստանան հետևյալ նվերները՝

  • ուղղաթիռով էքսկուրսիոն թռիչք,
  • հանգիստ Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկում,
  • սպորտային ակումբի եռամսյա աբոնեմենտ,
  • ընտանիքով այցելություն գերժամանակակից ատրակցիոններով այգի,
  • ընթրիք ռեստորանում կամ
  • երկու հոգու համար մուտքի տոմս և կոկտեյլի հյուրասիրություն հայտնի ջազային ակումբում։

Շնորհավորում ենք ակցիայի հաղթողներին և հուսով ենք, որ նրանք լիովին կօգտվեն «Ձեր ամառը Mastercard»-ի կողմից իրենց մատուցած նվերներից։

Հաղթողների հետ Բանկի աշխատակիցները կապ կհաստատեն նվերները փոխանցելու և դրանցից օգտվելու պայմանները ներկայացնելու համար: