Արդշինբանկը հաճախորդների հարմարավետությունն առավելագույնս ապահովելու և նրանց ժամանակը խնայելու համար շարունակում է բարելավել իր հեռավար ծառայությունները:

Այսուհետ արագ դրամական փոխանցումների համակարգերով ուղարկված գումարները Արդշինբանկում հնարավոր է ստանալ առանց բանկ այցելելու նաև օնլայն տարբերակով՝ գումարն անմիջապես հաշվին կամ քարտին փոխանցելու միջոցով: Նախկինում այս ծառայությունը հասանելի էր միայն հեռախոսազանգի միջոցով, այժմ փոխանցում ստացողը կարող է դա կատարել օնլայն՝ Արդշինբանկի վեբ-կայքից կամ մոբայլ հավելվածով:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Արդշինբանկի կայքի գլխավոր էջի Դրամական փոխանցման վճարում պատուհանում լրացնել անհրաժեշտ հայտը՝ նշելով դրամական փոխանցումների համակարգը, փոխանցման կոդը, գումարը, արժույթը, քարտի կամ հաշվի համարը, որին հաճախորդը ցանկանում է փոխանցել գումարը, կամ Արդշինբանկ մոբայլ բանկինգ հավելվածում Գործարքներ բաժնից լրացնել Արագ փոխանցման ստացման հայտը:

Այս եղանակով փոխանցում ստանալիս հաճախորդը կարող է նաև ստացման գումարը, արտոնյալ փոխարժեքով, փոխարկել իրեն անհրաժեշտ այլ արժույթի, այսինքն՝ գումար ստանալ այն արժույթով, որով հարմար է:

Արագ դրամական փոխանցումների գծով Արդշինբանկի գործընկերներն են այնպիսի համակարգեր, ինչպիսիք են   RIA, MoneyGram, Unistream, Moneytun, IntelExpress, Best, ConverseTransfer, Telcell-ը: