Արդշինբանկը Visa *քարտապաններին  առաջարկում է կատարել  անկանխիկ գործարքներ և օգտվել գումարային փոխհատուցման աննախադեպ պայմաններից սույն թվականի հուլիսի 18-ից մինչև սեպտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում: Գումարային փոխհատուցում կստանան այն քարտապանները, ովքեր առաջինը կհատեն Բանկի կողմից սահմանված անկանխիկ գործարքների նվազագույն քանակային և գումարային շեմը:

Մասնավորապես, դասական քարտերի այն 5 քարտապանները, ովքեր կիրականացնեն ամսական 6 անգամ և ավել **անկանխիկ գործարքներ և առաջինը կհատեն 100.000 ՀՀ դրամի սահմանագիծը, կստանան 50.000 ՀՀ  դրամ հետվճար անմիջապես իրենց քարտին: 

Քարտի տեսակ

Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն քանակ

Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն գումար

Փոխհատուցման գումար

Դասական

6

100.000  ՀՀ դրամ

50.000 ՀՀ դրամ՝ առաջին 5 հաճախորդին

30.000 ՀՀ դրամ՝ երկրորդ 5 հաճախորդին

20.000 ՀՀ դրամ՝ երրորդ 5 հաճախորդին

Պրեմիում դասի քարտերի դեպքում սահմանագիծը հատած առաջին 3 քարտապաններին սպասվում է 100 % հետվճարի տրամադրում:

Քարտի տեսակ

Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն քանակ

Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն գումար

Փոխհատուցման գումար

Պրեմիում

10

200.000 ՀՀ դրամ

200.000 ՀՀ դրամ՝ առաջին 3 հաճախորդին

100.000 ՀՀ դրամ՝ երկրորդ 3 հաճախորդին

70.000 ՀՀ դրամ՝ երրորդ 3 հաճախորդի

«Արդշինբանկը շարունակաբար զարգացնում է իր կողմից առաջարկվող ծառայությունները և պայմանները՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջները և նախասիրությունները: Մենք հանդես ենք գալիս աննախադեպ առաջարկով՝ ընձեռելով մեր հաճախորդներին բացառիկ հնարավորություն կատարել անկանխիկ գնումներ և յուրաքանչյուր ամիս ստանալ 20.000 դրամից մինչև 200.000 դրամ հետվճար անմիջապես իրենց քարտին: Այս առաջարկի բացառիկությունը կայանում է նաև նրանում, որ մեր քարտապանն ինքն է որոշում, ինչպես տնօրինել փոխհատաուցված գումարը, ավելին, չի մասնկացում որևէ մրցանակաբաշխության կամ ակցիայի: Համոզված եմ, որ այս առաջարկը դուր կգա մեր հաճախորդներին և կարճ ժամանակ անց նրանցից շատերը բարձր կգնահատեն անկանխիկ գործարքների առավելությունները և դրական կողմերը»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Անկանխիկ գործարքների և գումարային փոխհատուցման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով https://goo.gl/P9cy2v դասական քարտերի համար և  https://goo.gl/PhZmf1 պրեմիում դասի քարտերի համար, զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր»  ծառայությունից:

* Տվյալ միջոցառման շրջանակում անկանխիկ գործարք չի համարվում ինտերնետով կամ բանկոմատով իրականացված կոմունալ վճարների, քարտից քարտ փոխանցումների, քարտային հաշվից ներբանկային, ՀՀ կամ ոչ ՀՀ բանկեր միջբանկային փոխանցումները:

** Տվյալ միջոցառմանը կարող են մասնակցել միայն Բանկի կողմից թողարկված Visa International վճարահաշվարկային համակարգի քարտերից օգտվող ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները: