Արդշինբանկը բարելավել է աշխատավարձային նախագծի շրջանակում նվազող սահմանաչափով վարկային գծերի պայմանները: Համաձայն բարելավված պայմանների այժմ հնարավոր է ստանալ վարկային գիծ մինչև աշխատավարձի 14-ապատիկը: Ավելացվել է նաև վարկային գծի տրամադրման ժամկետը, ըստ որի այն հնարավոր է մարել մինչև 70 ամիս ժամկետում:
«Դասվելով երկրի խոշոր և առաջատար բանկերի շարքը՝ Արդշինբանկը պարբերաբար ընդլայնում և բարելավում է իր կողմից առաջարկվող ծառայությունների պայմանները՝ փորձելով արդարացնել յուրաքանչյուր հաճախորդի ակնկալիքները: Այս վարկային գիծը հնարավորություն է տալիս ստանալ ամսական աշխատավարձի մինչև 14-ապատիկ չափով և մինչև 70 ամիս առավելագույն մարման ժամկետով գումար: Արդշինբանկի այս աշխատավարձային վարկային գիծը հնարավորություն է ընձեռում ստանալ տարեկան 0% անվանական տոկոսադրույքով վարկային սահմանաչափ»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Հավելենք, որ աշխատավարձային նախագծի մասնակիցները, ոչ միայն հնարավորություն ունեն օգտվել վարկային գծերից, այլ նաև ստանալ ավանդի արտոնյալ պայմաններ, անվճար ապահովագրություն դժբախտ պատահարներից և զեղչեր տարբեր ծառայություններից, ինչպես նաև կարող են տեղափոխել այլ բանկում սպասարկվող վարկերը և վարկային գծերը: