Արդշինինվեստբանկում ապրիլի 8-ից մեկնարկում է եռամսյա ակցիա, որի ընթացքում Բանկում ընդունվելու են ՀՀ դրամով
ավանդներ` մինչև 13 տոկոս տոկոսադրույքով:
Բանկը ընդունում է նաև ավանդներ ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով` ֆիզիկական և իրավաբանական անձանցից` ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակներով:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանի խոսքերով. 'Բանկում մեկնարկած եռամսյա ակցիան, հնարավորություն կտա մեր ազգաբնակչությանը, իրենց խնայած գումարների դիմաց ստանալ առավել բարձր եկամուտներ':