Արդշինինվեստբանկն արդեն չորրորդ տարին անընդմեջ կատարում է նվիրատվություն` ի նպաստ «Լույս» հիմնադրամի, որի գլխավոր նպատակներից է աջակցել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններ ընդունված հայ ուսանողներին: Հերթական 100 միլիոն դրամն Արդշինինվեստբանկը կտրամադրի հիմնադրամին կրթաթոշակային ծրագրի խթանման նպատակով:

Երիտասարդ մասնագետների որակյալ կրթությունն ու ստացված գիտելիքների և հմտությունների կիրառումը յուրաքանչյուր կայացած գործարար համայնքի ռազմավարական խնդիրն է: Հաշվի առնելով հիմնադրամի` երկրի մտավոր կապիտալի կազմավորմանն ուղղված գործունեությունը` Արդշինինվեստբանկը հերթական անգամ իր ներդրումն է կատարում որակյալ ուսումնական ծրագրերի աջակցության գործում:

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի և շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը բարձր գնահատեց բարձրակարգ մասնագետների պատրաստմանն ուղղված «Լույս» հիմնադրամի ջանքերը:

Քննարկումների ընթացքում Արդշինինվեստբանկի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց շարունակել և խորացնել «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությունը՝ աջակցելով հիմնադրամի շրջանակներում նորաստեղծ գործարար գաղափարներին (startup) և ապահովելով շրջանավարտներին աշխատանքով:

img_11 img_12 img_13 img_14
img_21 img_22 img_23 img_24