bond1Նոյեմբերի 10-ին Արդշինինվեստբանկը մեծ շուքով հայտարարեց առաջին թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի բաժանորդագրության սկիզբը: Արարողությանը, որը տեղի ունեցավ Բանկի գլխամասային գրասենյակում, ներկա էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Արդշինինվեստբանկի Խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը, Վարչության նախագահ Արամ Անդրեասյանը, Բանկի Խորհրդի և Վարչության անդամներ, դեպարտամենտի տնօրեններ, գործընկեր կազմակերպությունների տնօրեններ, բարձրաստիճան հյուրեր:
Հյուրերին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ Բանկի Վարչության նախագահ Ա.Անդրեասյանը: Այնուհետև ներկաներին իր խոսքն ուղղեց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի տեղակալ Սերգեյ Վիրաբյանը, որը հանգամանորեն ներկայացրեց Բանկի անցած ուղին, ձեռքբերումները և գրանցված կարևոր ցուցանիշները:
Մանրամասն տեղեկատվություն տրամադրվեց նաև թողարկվող պարտատոմսերի մասին: Մասնավորապես, ասվեց, որ պարտատոմսերի բաժանորդագրությունը սկսվում է նոյեմբերի 10-ից և տևելու է 25 օրացույցային օր, այսինքն տեղաբաշխմումը կսկսվի դեկտեմբերի 5-ին: Պարտատոմսերի մարման օրն է 2009թ. դեկտեմբերի 5-ը:
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ, յուրաքանչյուր արժեկտրոնը 250 ՀՀ դրամ է: Առաջին վճարումը տեղի կունենա 2009թ. մարտի 5-ին, երկրորդ վճարումը` 2009թ. հունիսի 5-ին, երրորդ վճարումը` 2009թ. սեպտեմբերի 5-ին, չորրորդ վճարումը` (անվանական արժեքի մարում) 2009թ. դեկտեմբերի 5-ին: Եթե արժեկտրոնի վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարումը տեղի կունենա հաջորդ աշխատանքային օրը: Պարտատոմսերի մարումը և վճարումը կիրականացվի ՀՀ դրամով բանկային հաշիվներին փոխանցելու միջոցով` մարման պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում: bond
Պարտատոմսերի թողարկման պայմաններն են.
-> դասը` անվանական արժեկտրոնային,
-> ձևը` ոչ փաստաթղթային,
-> քանակը` 150 000 հատ,
-> 10000 ՀՀ դրամ անվանական արժեքով, ոչ փոխարկելի,
-> ընդհանուր ծավալը` 1500000000 ՀՀ դրամ,
-> շրջանառության ժամկետը` 12 ամիս,
-> տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը` 10%,
-> Պարտատոմսերը Արդշինինվեստբանկի կողմից կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում տեղաբաշխման օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Արդշինինվեստբանկի առաջին թողարկման պարտատոմսերն ունեն անանխադեպ պայմաններ` դրանք իրենց շրջանառության ամբողջ ընթացքում ենթակա են Բանկի կողմից ետգնման` յուրաքանչյուր օրվա համար Արդշինինվեստբանկի կողմից նախապես սահմանված գնով: Պարտատոմսերի հաշվառումը, սեփականության և այլ գույքային իրավունքների գրանցումը, կարող է իրականացվել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կամ, օրենքով սահմանված կարգով լիցենզավորված, այլ պահառուի կողմից, այդ թվում` Արդշինինվեստբանկի կողմից: Ֆիզիկական անձանց ներդրումները Արդշինինվեստբանկի պարտատոմսերում համարվում են բանկային ավանդ և երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` օրենքով սահմանված կարգով: Բաժանորդագրությանը կարող են մասնակցել բոլորը` ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ, ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Եվս մեկ բացառիկ պայման` բաժանորդագրության ընթացքում հաշիվներին մուտքագրված գումարների նկատմամբ Արդշինինվեստբանկի կողմից կկիրառվի տարեկան 10% դրույքաչափ` մինչև պարտատոմսերի սեփականության իրավունքի գրանցումը: