Արդշինինվեստբանկը ս.թ. hուլիսի 30-ից մեկնարկում է զինվորականներին կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկավորման պետական ծրագրի շրջանակներում վարկերի տրամադրումը: Վարկերը տրամադրվելու են առանց եկամուտները հիմնավորող փաստաթղթերի` հետևյալ պայմաններով.
- վարկառու` ՀՀ քաղաքացի, ՊՆ համակարգի, ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ սպայական անձնակազմը, ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմը, որի տարիքը մինչև վարկի մարումը չի գերազանցում 65 տարեկանը,
- տարեկան տոկոսադրույք՝ 12%, որից պետության կողմից կսուբսիդավորվի 2%-ը, իսկ երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող զինվորականներին պետությունը կսուբսիդավորի 3%,
- առավելագույն ժամկետ` 7 տարի,
- առավելագույն գումար` 500.000 ՀՀ դրամ,
- երաշխավոր` Բանկի պահանջներին բավարարող հաճախորդի ընտանիքի անդամ,
- վարկի տրամադրման այլ վճարներ չեն գանձվում,
- վարկի հաստատման և տրամադրման տևողություն՝ մինչև 2 աշխատանքային օր,
- անհրաժեշտ փաստաթղթեր՝ անձնագիր (հաճախորդի և երաշխավորի), աշխատավայրից տեղեկանք ըստ օրինակելի ձևի և ընտանիքի անչափահաս երեխաների ծննդյան վկայական(ներ):
Վարկը հնարավորություն կընձեռի զինվորականներին բարելավել իրենց կենցաղային պայմանները` Արդշինինվեստբանկի կողմից առաջարկվող վարկավորման լավագույն պայմաններով:
Վարկերը տրամադրվելու են Արդշինինվեստբանկի բոլոր 55 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում:
Մանրամասների համար զանգահարեք՝ 060 270404, իսկ մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ: