2013թ. դեկտեմբերի 3-ից Արդշինինվեստբանկը բոլոր հաճախորդներին հնարավորություն է տալիս «Unistream» միջազգային դրամական փոխանցումների համակարգով մատչելի սակագներով Հայաստանից դուրս փոխանցումներ ուղարկել նոր ուղղություններով:

Նոր ուղղություններով փոխանցումներ ուղարկելը և մատչելի սակագները ուղղված են ազգաբնակչության համար լրացուցիչ հարմարություններ ստեղծելու և նրանց ֆինանսական ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկի բավարարմանը:

Փոխանցումն ուղարկելու համար վճարում է միայն ուղարկողը, և այն հնարավոր է ստանալ ուղարկելուց անմիջապես հետո:

Արդշինինվեստբանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում սպասարկվում է նաև Avers, IntelExpress, MoneyGram, RIA, Быстрая Почта և CoinStar դրամական փոխանցումների համակարգերը, որոնք նույնպես առաջարկում են մրցունակ սակագներ և սպասարկման կետերի լայն աշխարհագրություն: