Դեկտեմբերի 12-ին Արդշինինվեստբանկը դարձել է Բորսայի անդամ և ստացել է Հայաստանի Ֆոնդային Բորսայում կորպորատիվ արժեթղթերի, պետական պարտատոմսերի և արտարժույթի շուկաներում կազմակերպվող առևտրին մասնակցելու թույլտվություն Բորսայի հետևյալ հարթակներում.
- Ցուցակված բաժնետոմսերի հարթակ
- Ցուցակված պարտատոմսերի հարթակ
- Ազատ շուկայի գործիքների հարթակ
- Պետական պարտատոմսերի հարթակ
- Արտարժույթի հարթակ
- Հասցեական գործարքների հարթակ
- Ռեպո գործարքների հարթակ
- Արժեթղթերի տեղաբաշխման հարթակ: