2014թ. հունվարի 15-ին ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ հրապարակեց Բանկի տարեկան գործունեության նախնական արդյունքները՝ շարունակելով կայուն աճ արձանագրել:
Տարվա արդյունքներով բոլոր հիմնական ցուցանիշներով Բանկն ամրապնդեց իր դիրքերը բանկային համակարգի առաջատար եռյակում:
2013 թվականի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2012 թվականի հետ հետևյալն է.
| Ցուցանիշ |
Բացարձակ մեծություն 31/12/13թ դրությամբ (մլրդ ՀՀ դրամ) |
Բացարձակ մեծության աճը (մլրդ ՀՀ դրամ) |
Աճը % հարաբերակցությամբ |
| Զուտ շահույթ |
6.5 |
2.3 |
53.6% |
| Ակտիվներ |
271 |
72.3 |
36.4% |
| Վարկային պորտֆել |
176.1 |
41.5 |
31.0% |
| Հաճախորդներից ներգրավված միջոցներ |
153.2 |
38.8 |
33.9% |
| Սեփական կապիտալ |
44.2 |
8.4 |
23.3% |
Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Բանկին հաջողվեց ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ հետևյալ ֆինանսական կազմակերպություններից`
| Գործընկեր ֆինանսական կառույց |
Ներգրավման ծավալ |
| World Business Capital (WBC) |
$ 10.0 մլն |
| Asian Development Bank (ADB) |
$ 6.0 մլն |
| Atlantic Forfaitierungs |
€ 2.9 մլն |
| Citibank |
$ 2.3 մլն |
| Ռոսսելխոզբանկ |
$ 1.2 մլն |
| Landesbank |
€ 0.5 մլն |
Տարեվերջի դրությամբ Բանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակն աճել է 19.4% (շուրջ 221 հազ. հաճախորդ):
Բանկի կայուն զարգացման մասին է խոսում նաև վերջերս Moody’s միջազգային վարկանշային գործակալության կողմից Բանկի վարկանիշերի հեռանկարային գնահատականի բարձրացումը «կայուն» մակարդակի:
«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ: