ՙՀայաստանի հեռուստատեսային և ռադիո հաղորդիչ ցանց՚ ՓԲԸ և Zelsys a.s. ընկերության միջև կնքված կոմերցիոն պայմանագիրը կֆինանսավորի սլովակյան CSOB ընկերությունը (Ceskoslovenskո obchodnո banka): Գործարքը հնարավոր դարձավ իրականացնել Արդշինինվեստբանկի և CSOB-ի համագործակցության արդյունքում:
Այս ներդրումը, որն ապահովագրված է Սլովակիայի ՙSLOVAK ECA – Export-import Bank՚-ի կողմից, թույլ կտա ՙՀայաստանի հեռուստատեսային և ռադիո հաղորդիչ ցանց՚ ՓԲԸ-ին ունենալ ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հեռուստատեսային և ռադիո հաղորդիչ ցանց: Համաձայն պայմանագրի, Հայաստան կներմուծվեն միկրոալիքային ռադիո կապուղիներ և մուլտիպլեքս սարքավորումներ, կիրականացվեն նաև լրացուցիչ ծառայություններ` ներառյալ ինտեգրման, տեղադրման, վերահսկման աշխատանքները և անձնակազմի հետ դասընթացները: Ներդրումային այս ծրագիրը հնարավորություն կտա բարձրացնել ՙՀայաստանի հեռուստատեսային և ռադիո հաղորդիչ ցանց՚ ՓԲԸ-ի ծառայությունների որակը և ծավալը:
Սա առաջին համագործակցությունն է հայկական և սլովակյան ֆինանսական խոշոր կառույցների միջև, որը կնպաստի Հայաստանի և Սլովակիայի հանրապետությունների միջև առևտրային հարաբերությունների ամրապնդմանը ու օրինակ կծառայի նմանատիպ այլ ծրագրերի ֆինանսավորման համար: