28.11.2012թ. 'Լաթար' հյուրանոցային համալիրում կայացավ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի հայաստանյան առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: mba12Իրենց հեղինակավոր խոսքով հանդես եկան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ա. Աղանբեգյանը, գործարար կառավարման դոկտոր Ռ. Վանունցը, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, ՌԴ պատվավոր տնտեսագետ Ս. Քալենջյանը` իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղելով շրջանավարտներին: Արդշինինվեստբանկի անունից ելույթ ունեցավ Վարչության նախագահի տեղակալ-Մանրածախ բիզնեսի տնօրեն Կ. Գևորգյանը` շեշտելով ծրագրի կարևորությունը բանկի կադրային լուրջ բազայի ձևավորման և պոտենցիալի բարձրացման գործում, ինչը կնպաստի բանկի հետագա զարգացմանը, առաջղացմանն ու մրցունակության դիրքերի ամրապնդմանը: Իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին նաև շրջանավարտներից Բանկի աշխատակիցներ Կ. Թավադյանը և Խ. Մկրտչյանը:
Արդշինինվեստբանկի թվով տաս աշխատակիցներ բարձր առաջադիմությամբ ավարտեցին նշված ծրագիրը՝ հանձնելով պետական քննություն և պաշտպանելով ատենախոսական թեզեր` ստանալով 'Գործնական վարչարարության մագիստրոսի ('Master of Business Administration (MBA) -Euromanagement') կոչում:
Ծրագիրը մեկնարկել էր 2010թ. Արդշինինվեստբանկի և Աբել Աղանբեգյանի անվան կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի հովանու ներքո:
Արդշինինվեստբանկը շնորհավորում է իր աշխատակիցներին և հավաստիացնում, որ հետագայում ևս կարևորվելու է իր անձնակազմի ուսուցման և վերապատրաստման խնդիրները, և կշարունակվեն նման նախաձեռնությունները: