Արդշինինվեստբանկի «Աշտարակ» մասնայուղը տեղակայված է ք. Աշտարակ, Ն. Սիսակյանի 25/33 հասցեում:
Մասնաճյուղի վերաբացմանը ներկա էին Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, Բանկի հաճախորդներ և ղեկավարներ:
Մհեր Գրիգորյանի խոսքով, նորացված «Աշտարակ» մասնաճյուղի վերաբացումը դա վաճառքների ցանցի արդիականացման և ընդլայնմանն ուղղված համալիր միջոցառումների փուլերից մեկն է:
«Հատուկ ուշադրություն դարձնելով գործունեությանը մարզերում, Բանկի ղեկավարությունը, մայրաքաղաքային մասնաճյուղերին զուգահեռ հավասարաչափ զարգացնում է նաև մարզային մասնաճյուղերը: Վերջին երկու տարիների ընթացքում վերանորոգվել և համապատասխանեցվել են հաճախորդների սպասարկման ժամանակակից չափանիշներին, ինչպես` Երևան քաղաքի, այնպես էլ` Հայաստանի մարզերի բազմաթիվ մասնաճյուղեր: Մեզ համար ամենակարևորը դա բարձր չափանիշներին համապատասխանող ծառայությունների մատուցում ապահովելն է:». - նշեց Մհեր Գրիգորյանը:
branch branch branch

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմիզացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Արդշինինվեստբանկի ֆիրմային ոճին:
Հիմնական ցուցանիշներով Արդշինինվեստբանկը ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը` իր 55 մասնաճյուղերով, խոշորագույներից է հանրապետությունում: