Արդշինինվեստբանկի 2008թ. լավագույն հաճախորդների մենեջերին (Մարինե Դավթյան` ՙԷրեբունի՚ մասնաճյուղ) հանդիսավոր պայմաններում հանձնվեց համապատասխան վկայագիր և հուշանվեր: Բանկի ղեկավարության որոշմամբ, Մ. Դավթյանը նաև անվճար մասնակցելու է T&D (Training and Development) խորհրդատվական ընկերության երկու սեմինարների: manager 2008_2
Արդշինինվեստբանկը հայաստանյան բանկային համակարգում առաջիններից մեկն է, որի կառուցվածքում գործում է հաճախորդների մենեջերի ինստիտուտը` 2007թ. հունվարից: Այսօր արդեն Բանկի չորս մասնաճյուղերում և գլխամասում աշխատում են թվով ութ հաճախորդների մենեջերներ, միաժամանակ աշխատանք է տարվում նոր որակյալ մասնագիտացված կադրերի ներգրավմամբ կատարելագործել և զարգացնել այդ ինստիտուտը:
Հաճախորդների մենեջերի աշխատանքի հիմնական նպատակն է Բանկի կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև հավանական նոր հաճախորդների ներգրավումը:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Արամ Անդրեասյանի խոսքերով.' Շատ կարևոր է հաճախորդների մենեջերի ինստիտուտի նշանակությունը բանկային ոլորտում: Միայն մշտական և անմիջական կապի շնորհիվ է, որ հնարավոր է առավել հստակ և փոխշահավետ համագործակցություն ստեղծել մեր բոլոր հաճախորդների հետ: Ի դեպ, բոլոր խորհրդատվությունները հաճախորդներին մենեջերի կողմից տրամադրվում են անվճար, իսկ նմանատիպ ներբանկային մրցակցությունը միայն դրականորեն է անդրադառնում մեր ծառայությունների որակի վրա:'