Արդշինինվեստբանկ ՓԲԸ կողմից մշակվել և գործում է Iphone, Ipad և Android ծրագրային ապահովմամբ սարքերի համար նախատեսված ծրագրային միջոց, որը հնարավորություն է ընձեռում տեղեկանալ Արդշինինվեստբանկի նորություններին և ծառայություններին:

Արդշինինվեստբանկ ՓԲԸ Մանրածախ բիզնեսի տնօրենի քարտային բիզնեսի գծով տեղակալ Արմեն Գասպարյանը այս կապակցությամբ ասել է. 'Ներդրված ծրագրային միջոցը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին ցանկացած պահին տեղեկանալ Բանկի ծառայությունների, մասնաճյուղերի և ԱԳՄ-ների ցանցի մասին, ինչպես նաև օգտվել փոխարժեքների փոխարկիչից: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում բանկին մշտապես մոտ գտնվել իր հաճախորդներին':