Արդշինիվեստբանկն ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների տվյալներով` ՀՀ բանկային համակարգի առաջատարն է վճարած հարկերի ծավալով և 16-րդը` խոշոր հարկատուների շարքում:
2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Արդշինինվեստբանկի կողմից պետական բյուջեին կատարված վճարումները կազմել են 1.98 մլրդ դրամ:
2009թ. ինն ամիսների արդյունքներով գործունեության հիմնական ցուցանիշների գծով բանկը պահպանել է իր դիրքերը ՀՀ բանկային համակարգի առաջատարների շարքում: Այսպես, բանկը երկրորդն է ստացված զուտ շահույթի ծավալով` 1528.9 մլն դրամ և ընդհանուր կապիտալի մեծությամբ` 26659.9 մլն դրամ, երրորդը` ակտիվների (122861.1 մլն դրամ) և ընդհանուր պարտավորությունների (96201.2 մլն դրամ) մեծություններով: