Արդշինինվեստբանկը ՙՀայաստան՚ Համահայկական Հիմնադրամին է նվիրաբերում 15 մլն դրամ:
170x60Բանկը համագործակցում է Հիմնադրամի հետ կազմավորման օրվանից և անցած վեց տարիների ընթացքում Հիմնադրամին ընդհանուր առմամբ նվիրաբերել է արդեն 104 մլն դրամ:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. 'Համագործակցությունը ՙՀայաստան՚ Համահայկական Հիմնադրամի հետ մեր բանկի համար և’ հաճելի, և’ պատասխանատու գործընթաց է: Հաճելի է, քանի որ Բանկն իր ներդրումն է ունենում Հիմնադրամի կազմակերպած բազմաթիվ հայրենանվեր ձեռնարկումներում: Նաև չափազանց պատասխանատու է, քանզի Հիմնադրամի կողմից իրագործվող բոլոր ծրագրերը նախատեսված են ապագա սերունդների համար: Կարծում եմ, Արդշինինվեստբանկի համագործակցությունը ՙՀայաստան՚ Համահայկական Հիմնադրամի հետ հետագայում ևս շարունակելու է լինել արդյունավետ և ազգանպաստ՚: ':