certificate2Արդշինինվեստբանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:
Սերտիֆիկատը շնորհվել է ՙAB Certification՚ ֆրանսիական անկախ աուդիտորական ընկերության կողմից, 2008թ. դեկտեմբերին, Արդշինինվեստբանկում իրականացված որակի կառավարման ստանդարտի համապատասխանության աուդիտի դրական եզրակացության հիման վրա:
Սերտիֆիկատի տրամադրումը վկայում է այն մասին, որ Բանկում աշխատանքի կազմակերպման ողջ գործընթացը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների սպասարկման որակը համապատասխանում է միջազգային չափանիշերին:
ISO 9001:2000 սերտիֆիկացման գործընթացում Բանկը համագործակցել է ՙIntegrated Management Solutions՚ միջազգային փորձ ունեցող կազմակերպության հետ:
Ինչպես նշեց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Արամ Անդրեասյանը. 'ISO 9001:2000 սերտիֆիկատի տրամադրումը այն մեծածավալ աշխատանքի արդյունքն է, որը մշտապես իրականացվում է Բանկի կողմից` առավել որակյալ և ժամանակակից բանկային ծառայությունների ներդրման, ինչպես նաև այդ գործընթացները կառավարելի և վստահելի դարձնելու համար: Արդշինինվեստբանկն այն փոքրաթիվ հայաստանյան առևտրային բանկերից է, որն ունի այդ սերտիֆիկատը:'