Հոկտեմբերի 3-ից Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ է նշանակվել Մհեր Հերբերտի Գրիգորյանը:

Ներկայացնելով նորանշանակ Վարչության նախագահին բանկի Խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը վստահեցրել է, որ պարոն Մհեր Գրիգորյանը լինելով հայկական բանկային համակարգի հմուտ գիտակ, կդառնա Արդշնինվետբանկում ձևավորված աշխատանքային լավագույն ավանդույթների շարունակողը:Իր կողմից Մ. Գրիգորյանը հավելել է, որ իրեն արված առաջարկությունը գնահատում է անչափ հետաքրքիր և հեռանկարային: 'Իմ առջև կանգնած է բավականին հավակնոտ նպատակ, այն է, դարձնել Արդշինինվեստբանկն առավել հզոր և մրցունակ` շարունակելով իրագործել մանրածախ և կորպորատիվ բիզնեսի զարգացմանն ուղղված նոր նախագծեր', - ավելացրել է նա:
Մհեր Գրիգորյանը ծնվել է 1972 թվականին, մասնագիտությամբ իրավաբան է: 1996 թվականից աշխատում է բանկային համակարգում` ՀՀ կենտրոնական բանկում, Հայներարտբանկում, 'Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան' բանկում: 2006-2007 թվականներին եղել է Ինեկոբանկի գործադիր տնօրենը: 2002-2006թթ համատեղությամբ աշխատել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում` որպես խորհրդատու: 2007 թվականից մինչև նոր նշանակումը եղել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալ-տնօրինության անդամ:
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած է` ունի երկու երեխա: