«Արդշինբանկ» ՓԲԸ-ն ավարտել է 9.25% տարեկան եկամտաբերությամբ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը:

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում:

«Արդշինբանկ» ՓԲԸ կողմից տեղաբաշխված դրամային պարտատոմսերի ծավալը կազմում է 4,000,000,000 ՀՀ դրամ, շրջանառության ժամկետը՝ 39 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2025 թվականի փոտրվարի 08-ին: