Mastercard վճարային համակարգի և նորաձևության ոլորտում առաջատար Farfetch ընկերության համագործակցության արդյունքում Արշինբանկի World Mastercard Black Edition քարտապանները հնարավորություն կստանան կատարել գնումներ Farfetch օնլայն հարթակից 10% զեղչով:

Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է www.farfetch.com կայքում կամ հավելվածով կիրառել MCCIS10 պրոմոկոդը և վճարել վերոնշյալ պրեմիում տեսակի Mastercard քարտով: Զեղչը գործում է մինչև սույն թվականի մայիսի 31-ը և կիրառելի չէ այլ զեղչերի, պրոմոկոդերի և հատուկ առաջարկների հետ մեկտեղ:

Farfetch-ը ներկայացնում է աշխարհի լավագույն բուտիկների 2000-ից ավելի ապրանքանիշեր, իսկ Mastercard ընկերության հետ համագործակցությունը հնարավորություն կտա Հայաստանում նորաձևության սիրահարներին գնումներ կատարել շահավետ պայմաններով: