Ս.թ. Դեկտեմբերի 23-ին քաղաք Երևան, Խորենացի 26ա հասցեում տեղի ունեցավ Արդշինբանկի վերանորոգված "Ուրարտու" մասնաճյուղի բացման արարողությունը: 
"Արդշինբանկ" ՓԲԸ Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի բացման կապակցությամբ:

Բանկի ֆիրմային ոճին համապատասխանեցված արդիականացված մասնաճյուղն այսուհետ կտրամադրի սպասարկման ավելի հարմարավետ պայմաններ թե՛ հաճախորդներին և թե՛ Բանկի աշխատակիցներին:

Նշենք, որ Արդշինբանկն ունի հանրապետությունում խոշորագույն մասնաճյուղային ցանցերից՝ ներառելով 55 մասնաճյուղ, և իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար զբաղեցնում է առաջատար դիրք ՀՀ բանկային համակարգում: