Փետրվարի 15-ից մարտի 15-ը Արդշինբանկում ոսկու գրավադրմամբ վարկի համար դիմել ցանկացող հաճախորդները հնարավորություն կունենան նաև մասնակցելու գովազդային վիճակահանության, որի շրջանակում կխաղարկվեն՝

-   հեռուստացույց,

-   սմարթֆոն,

-   Vega խանութի նվեր քարտեր,

-   հուդիներ,

-   թերմոսներ:  

Վարկառուները վիճակահանությանը կմասնակցեն վարկը ստանալու պահին Բանկի ոսկու գրավով վարկեր տրամադրող 58 մասնաճյուղերում:

Արդշինբանկում ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով՝ սպառողական և գյուղատնտեսական նպատակների համար

մինչև 600 % վարկ/գրավ հարաբերակցությամբ, 3-60 ամիս մարման ժամկետով: 

Մանրամասներին ծանոթացեք այստեղ՝ https://bit.ly/2zuGZ3B: