Հարգելի Հաճախորդ,
Սույնով տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2015թ.-ի փետրվարի 19-ի N205-Ն որոշմամբ հաստատված և 2017թ.-ի հոկտեմբերի 5-ի N1321-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2022թ-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի դիմումները ՀՀ ՊԵԿ-ին ներկայացվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ առցանց հարթակի միջոցով, որի համար անհրաժեշտ է հաճախորդի համաձայնությունը: Մանրամասները Բանկի կողմից ծանուցվել է վարկառուի/համավարկառուի էլեկտրոնային փոստի հասցեին:
Նշված ծանուցումը չստանալու դեպքում անհրաժեշտ է համաձայնություն ներկայացնել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ Բանկում գրանցված Ձեր էլ փոստի հասցեից ashb@ardshinbank.am հասցեին:
Համաձայնության ձևը կցվում է:
Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար: