Մարտի 20-ին տեղի ունեցավ Արդշինինվեստբանկի վերանորոգված և բարեկարգված ՙԵղեգնաձոր՚ մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը:

Մասնաճյուղը հագեցված է ժամանակակից որակյալ տեխնիկայով և պատրաստ է իր Հաճախորդներին մատուցել արագ և հուսալի բանկային ծառայություններ: ՙԵղեգնաձոր՚ մասնաճյուղը սպասարկում է մոտ 3000 հաճախորդներ, որոնց թվում են ինչպես պետական և մասնավոր կազմակերպություններ, այնպես էլ շարքային քաղաքացիներ:
Ինչպես նշեց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վիրաբյանը.
'Արդշինինվեստբանկի բոլոր մասնաճյուղերում` թե մայրաքաղաքում և թե մարզերում, հավասար պայմաններ են ստեղծված մեր Հաճախորդների համար: ՙԵղեգնաձոր՚ մասնաճյուղի բոլոր աշխատակիցներն ունեն համապատսախան մասնագիտական կրթություն և պատրաստ են օգնել Բանկի Հաճախորդներին օգտվելու մեր հուսալի և որակյալ ծառայություններից: Կարծում եմ հայաստանյան բանկային համակարգի փոքրաթիվ ներկայացուցիչներ կարող են հպարտանալ նմանատիպ ներկայացուցչական մասնաշենքով:' 
ՙԵղեգնաձոր՚ մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Եղեգնաձոր էին մեկնել Բանկի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը, Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնոկատար Սերգեյ Վիրաբյանը, դեպարտամենտի տնօրեններ, ստորաբաժանման ղեկավարներ, պաշտոնական այլ անձինք:
Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունեցավ նաև Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը, որի խոսքերով Արդշինինվեստբանկի պես վստահելի և հզոր բանկի գործունեությունը մեծապես նպաստում և աջակցում է տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը մարզում:
Միջոցառմանը ներկա էին նաև Վայոց Ձորի գործարար շրջանակների, կրթության և մշակույթի ներկայացուցիչներ: