Եվրասիական Զարգացման Բանկը (ԵԶԲ) Արդշինբանկին տրամադրել է վերականգնվող վարկային գիծ 20 միլլիոն ԱՄՆ դոլարի չափով և 3 տարի ժամկետով: «Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը և ԵԶԲ-ի Ակտիվների և պարտավորությունների գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոեվը համապատասխան պայմանագիրը ստորագրեցին սույն թվականի հունիսի 28-ին:

Միջոցները նախատեսված են ֆինանսավորելու Արդշինբանկի հաճախորդների արտաքին առևտրային գործարքները ԵԶԲ անդամ պետություններում: Վարկն ամբողջությամբ ուղղվելու է ԵԶԲ անդամ պետությունների միջև արտահանման և ներմուծման գործարքների ֆինանսավորմանը:

Ֆինանսավորումը կատարվում է ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ՌԴ ռուբլով կամ ԵԶԲ պետությունների այլ արժույթներով:

Պայմանագիրը կնպաստի ԵԶԲ անդամ պետությունների միջև առևտրի ընդլայնմանը՝ ստեղծելով նախապայմաններ պետությունների ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման համար: