Հարգելիՙ Հաճախորդ,
ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ, շարունակելով իր բարի ավանդույթները, կրկին հաճելի անակնկալ է մատուցում իր հաճախորդներին և MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ, անցկացնում է ամառային ակցիա` եվրոյով MoneyGram համակարգով փոխանցումներ ստացողների համար:
Ակցիային կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր Արդշինինվեստբանկի ցանկացած մասնաճյուղից MoneyGram-ով կստանան եվրոյով փոխանցումներ:
Ակցիան կգործի ողջ ամառվա ընթացքում:
Սեպտեմբեր ամսին պատահական ընտրությամբ, 400 եվրոյից ավել MoneyGram-ով եվրոյով փոխանցում ստացած հաճախորդներից երեքին կտրամադրվեն դեպի Եվրոպա 2 հոգու համար ուղեգրեր ձեռք բերելու սերտիֆիկատներ:
Ակցիայի բոլոր մասնակիցները Արդշինինվեստբանկի և MoneyGram-ի կողմից կարժանանան նվերների:
Մասնակցեք ակցիային` պարզապես հաճախակի օգտվելով MoneyGram համակարգի ծառայություններից:
Մաղթում ենք Ձեզ հաջողություն:
ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ և ՙMoneyGram՚ համակարգ: