Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ Արդշինինվեստբանկը, մանուկների համար 'Մանկական' ավանդ ներդրողներին առաջարկում է տոնական բարձր տոկոսադրույքներ:
ՀՀ դրամով ավանդները կընդունվեն 12% տարեկան տոկոսադրույքով` նախկին 9,9%-ի փոխարեն, ԱՄՆ դոլարով ավանդները` 7,3% տարեկան տոկոսադրույքով` 6,9%-ի փոխարեն:
Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը.'Արդշինինվեստբանկը, հավատարիմ մնալով գործունեության իր սկզբունքներին, կրկին բոլորին առաջարկում է շահավետ ակցիա, որն այս անգամ նախատեսված է բոլոր մանուկների և նրանց ծնողների համար:
Մասնակցելով տոնական այս ակցիային` մեր համաերկրացիները հնարավորություն ունեն իրենց երեխաների բարեկեցիկ ապագան կառուցել այսօր:'