Արդշինինվեստբանկի և MoneyGram-ի անցկացրած համատեղ ամառային ակցիայի արդյունքներն ամփոփելուց հետո 3 հաճախորդների տրամադրվեցին ուղեգիր ստանալու սերտիֆիկատներ: Սերտիֆիկատների տրամադրման արարողությունը տեղի ունեցավ բանկի գլխամասային գրասենյակում:
mgԱկցիայի մասնակից է համարվել Արդշինինվեստբանկի յուրաքանրյուր հաճախորդ, ով բանկի ցանկացած մասնաճյուղում ողջ ամռան ընթացքում (2009թ. հունիսի 10-ից օգոստոսի 31-ը) ստացել է 400 եվրոյից ավել MoneyGram համակարգով եվրոյով փոխանցում: Ողջ ակցիայի ընթացքում, MoneyGram համակարգով եվրոյով փոխանցում ստացած բոլոր հաճախորդներն արժանցել են հուշանվերի:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. Միջազգային դրամական փոխանցումների բնագավառում Արդշինինվեստբանկը համագործակցում է միայն ոլորտի առաջատարների հետ` առաջարկելով միջազգային դրամական փոխանցումների մատչելի, արագ և հուսալի ծառայությունների լայն սպեկտոր: Ողջ ամռան ընթացքում MoneyGram-ի հետ համատեղ տրամադրված հուշանվերները և երեք հաղթողներին տրված ուղեգրերի սերտիֆիկատները այն մեծ ուշադրության ապացույցն են, որ բանկը ձգտում է ցուցաբերել մեր հաճախորդների նկատմամբ: Նման հաճելի անակնկալներն Արդշինինվեստբանկում շարունակվելու են:
Արդշինինվեստբանկը, MoneyGram համակարգից բացի, դրամական փոխանցումներ է իրականացնում նաև CONTACT, Migom,Բիստրայա Պոչտա, IntelExpress և RIA համակարգերով: Բանկը, այս ոլորտում համագործակցում է նաև ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի, Սբերբանկի հետ: