Ս.թ մայիսի 22-ին Մետրոպոլ հյուրանոցում տեղի ունեցավ Արդշինինվեստբանկի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկում` ՙԱռաջին քայլերը դեպի էներգաարդյունավետության ֆինանսավորում՚ թեմայով:
Միջոցառման նպատակն է` աջակցել և խթանել էներգետիկ ոլորտում գոյություն ունեցող էներգաարդյունավետության նախագծերի և ծրագրերի կյանքի կոչմանը` նպաստելով ինչպես երկրի արդյունաբերական հատվածում, այնպես էլ` հասարակական կյանքի լայն ոլորտներում առավել մատչելի և որակյալ էլեկտրաէներգիայի ստացմանը:
Միջոցառման ընթացքում Արդշինինվեստբանկը և USAID-ին պատրաստակամություն հայտնեցին էներգաարդյունավետ կենսունակ ծրագրերին իրենց ֆինանսական աջակցությունը ցուցաբերելու հարցում: Բացի ֆինանսական աջակցությունից շահագրգիռ կազմակերպություններին կտրամադրվի նաև խորհրդատվական և տեխնիկական աջակցություն:
Կլոր սեղան-քննարկմանը ներկա էին էներգետիկ և արդյունաբերական հատվածի շահագրգիռ կազմակերպությունները, որոնց կողմից ներկայացվող առաջարկների հիման վրա առաջիկայում կհստակեցվեն ֆինանսավորման ծավալներն ու պայմանները:

ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ
Կորպորատիվ հաճախորդների վարչություն
Գլխավոր մենեջեր` Աշոտ Թորոսյան, հեռ. 54-71-26

Էներգաարդյունավետության նախագծերի առևտրայնացման ծրագիր
Ավագ ֆինանսական խորհրդատու` Արման Հակոբյան, հեռ. 58-89-83