bridge
Արմինֆո լրատվական գործակալության կողմից ՀՀ առևտրային բանկերի միջև իրականացված հարցումների արդյունքում Արդշինինվեստբանկն արժանացել է 'Լավագույն աշխատանքի մակարդակ արտարժույթի շուկայում' մրցանակին: Մրցանակը Արդշինինվեստբանկ ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Գրիգորյանին է հանձնել Արմինֆո լրատվական գործակալության տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը: Հատկանշական է, որ Արդշինինվեստբանկը` որպես արտարժույթի շուկայում լավագույն աշխատանքի մակարդակ ապահովող բանկ, ճանաչվել է Հայաստանի բանկային շուկայում գործող մրցակից առևտրային բանկերի մասնագետների միջև կատարված հարցումների արդյունքում: Նշենք նաև, որ տարեսկզբին 2010թ արդյունքներով, Արդշինինվեստբանկն արժանացել էր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի 'Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում' մրցանակին: