Համաձայն պաշտոնապես հրապարակված խոշոր հարկատուների ցանկի, 2017թ.-ի արդյունքներով Հայաստանում գործող բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ամենախոշոր հարկատուն Արդշինբանկն է:
Հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով Արդշինբանկն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել ավելի քան 4,7 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 54,1%-ով և 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Բանկը 39-րդից դարձել է 26-րդը: